Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. ‹‹Եհովայի վկաներ››-ը մեծ ձախողում ունեցան ՄԻԵԴ-ում

Դեկտեմբեր 24,2012 10:53

Այլընտրանքային զինվորական ծառայությունից հրաժարված 19 եհովականների՝ Խաչատրյանն ու այլոք ընդդեմ Հայաստանի, գանգատի հիման Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Եհովայի վկաներ»-ի մեծ ձախողումն էր: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Արնի քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա պարզաբանեց, որ աղանդի հետևորդների հիմնական նպատակն էր հարցականի տակ դնել այլընտրանքային զինվորական ծառայության համակարգը, ինչը նրանց չհաջողվեց՝ ՄԻԵԴ-ը գտավ, որ այդ առումով խախտում տեղի չի ունեցել:

Փոխարենը, Արա Ղազարյանի գնահատմամբ, մեկ այլ՝ մինչդատական անօրինական կալանքի դիմաց բարոյական վնասի փոխհատուցման, հարցով Եվրոդատարանի արտահայտած դիրքորոշումը շատ կարևոր ներդրում էր Հայաստանի ներպետական իրավունքի զարգացման մեջ: Արա Ղազարյանն ընդծեց, որ վիրավորանքի, զրպարտության դիմաց Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ ազատությունից անօրինական զրկելու դիմաց՝ ոչ, ինչն անբացատրելի է:

Փաստաբանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ՝ Արմեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Եվրոդատարանը որոշել էր նաև, որ դատապարտվելուց հետո ընտրած կալանքի անօրինական լինելու դեպքում դրա դիմաց պետք է դրամական փոխհատուցում լինի:

«Ստացվում է՝ ցանկացած հիմքով, եթե անձը թեկուզ մեկ ժամ գտնվել է անօրինական ազատազրկման վիճակում, ապա ոչ միայն պետք է ապահովել նյութական վնասի փոխհատուցում, այլ որ ավելի կարևոր է՝ բարոյական վնասի փոխհատուցում»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա Հայաստանի Հանրապետությունը պետք է ամրագրի այդ փոփոխությունը քաղաքացիական օրենսգրքում: «Եթե դա չանի, կանեն փաստաբանները՝ դատարանների միջոցով: Իսկ դա նշանակում է, որ կունենանք շատ լուրջ զսպող մեխանիզմ ընդդեմ պաշտոնատար անձանց, որպեսզի նրանք կամայականորեն անձին ազատազրկված կարգավիճակում չպահեն»,- ասաց Արա Ղազարյանը՝ նկատելով, որ բարոյական վնասի փոխհատուցումը պետության գանձարանից ավելի մեծ զսպող ազդեցություն կունենա, քան, ասենք, ոստիկանի նկատմամբ ծառայողական քննությունը կամ որոշ առումով նույնիսկ՝ քրեական գործի հարուցումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31