Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսի շոր, ժպիտներ, պլանշետ. Երիտասարդների ցանկությունները Ձմեռ պապիկից

Դեկտեմբեր 23,2012 19:31

«Ուզում եմ հարսի շոր բերես», «Լիքը ժպիտներ», «Ձմեռ պապի աշխարհի վերջը հետաձգի»: Ահա այսպիսի խնդրանքներ են զետեղել երիտասարդները Ձմեռ պապիկին ուղղված իրենց նամակներում: «Նշանադրությունս արդեն կատարվել է, մնում է ամուսնանք: Ձմեռ պապիկին անձնական նամակ եմ ուղարկել, որ արագացնի մեր հարսանիքը և որ ինձ համար ձյունի պես ճերմակ զգեստ ուղարկի: Նամակի հետ նույնիսկ նկար եմ ուղարկել՝ամսագրերից վերցված, որ նույնպիսի զգեստ գնի,-պատմում է 21-ամյա Կիման ու հավելում,- Ձմեռ պապիկը նամակիս պատասխանել է, նա նվերս կուղարկի ոչ թե հունվարի մեկին, այլ գարնան սկզբին, քանի որ այդ օրը այցելելու է փոքրիկներին»: 16-ամյա Սիրուշ Օհանյանը ևս հավատում է Ձմեռ պապիկին, համոզված է՝ նա անպայման կայցելի իրենց: «Ձմեռ պապի ջան,արդեն մեծ աղջիկ եմ ու առաջվա նման քեզանից տիկնիկներ չեմ ուզում: Ցանկանում եմ, որ միշտ ժպտան ծնողներիս ու իմ Հարութիկի աչիկները,միշտ երջանիկ լինեն ու սիրով լի և որ ինձ հետ լինեն, իմ կողքին: Իսկ նյութական ցանկություն, երևի չունեմ… լավ կլինի, որ մտքովդ մեծ արջուկ անցնի »,-գրել է նա Ձմեռ պապիկին ուղղված իր նամակում: 28-ամա Արմինեն էլ խնդրում է Ձմեռ պապիկին, որ երջանկության ժպիտներ բաժանի մարդկանց. «Թող հետաձգվի աշխարհի վերջը, և մարդիկ էլ հաճախակի ժպտան»,-ասում է նա: 20-ամյա Հռիփսիմեն պատմում է, որ մանուկ հասակում չի հավատացել Ձմեռ պապիկին: «Մեր տոպրակներում դրվում էին մեր կոտրած ընկույզը, նուշը, այդ ամենը ինձ սովորեցրին, որ իմ «նվերները» ես ինքս պիտի պատրաստեմ: Սակայն այս պահին մտածեցի, որ կարելի է խնդրել Ձմեռ պապիկին` օգնի՝ այս տարվա հետ կապված նպատակներիս հաջող իրագործմանը՝ պետական քննություն, դիպլոմային աշխատանք, ու այս ամենից առավել՝ անձնական ձեռքբերումներ »,-ասում է նա:

22-ամյա Վազգենն էլ Ձմեռ պապիկից պլանշետ է ակնկալում: Իմիջիայլոց մեր բոլոր երիտասարդերը, բացառությամբ Վազգենի, ցանկություն հայտնեցին, որ բոլորի երազանքներըի կատար ածվեն: «Ոչ մեկի ոչինչ չեմ ցանկանում, որովհետև իրենցից ոչ մեկ ինձ պլանշետ չցանկացավ»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31