Անդրադարձ «Առավոտ» էլ. կայքի 20.12.12թ-ի «Մեղրեցիներին որակյալ ջուր չի մատակարարվում» հոդվածին
Ծանոթանալով նշված հոդվածում Մեղրու ջրամատակարման վերաբերյալ քաղաքապետ Ա. Հովհաննիսյանի տեսակետներին, ուղղակի զարմանալ կարելի է: Նախ ջրամատակարարման գրաֆիկի մասով. նշենք, որ ընդամենը 17.12.12թ-ին նույն քաղաքապետի` համաձայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատաոճի, հաստատեց վերջին մեկ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը, որով հստակ ամրագրված է, թե որ թաղամասում քանի ժամ է կազմում ջրամատակարարումը: Ըստ այդ գրաֆիկի` Արաքսաշեն թաղամասում ջուր ստանում են 14 ժամ, ընդ որում բացի այդ թաղամասից ինչպես նաև Գործարանային և Զորավար Անդրանիկի փողոցների, որտեղ ևս ջրամատակարարումը 14 ժամ է, քաղաքի մյուս հատվածներում ջրամատակարարումը կազմում է 24 ժամ :
Պարոն քաղաքապետ, մեղմ ասած կոռեկտ չէ, որ ստորագրությունով հաստատում եք ջրամատակարարման փաստացի գրաֆիկը, բայց լրատվությանը ներկայացնում եք այլ թվեր: Իսկ ինչ վերաբերում է ջրի որակին, ապա չգիտենք թե ինչ չափանիշներով է որակի մասին խոսել քաղաքապետը, երբ առկա է ջրի հաճախակի լաբորատոր ստուգման արդյունքները, որոնք նորմայի սահմաններում են եղել:
Կապված ջրընդունիչ կայանի ոչ ճիշտ աշխատանքների, այսինքն տեխնոլոգիական պահանջների խեղաթյուման հետ, ապա պարոն քաղաքապետը պետք է որ տեղյակ լիներ, որ այդ շինությունը կառուցվել է շուրջ 12 տարի առաջ, երբ ջրմուղի կազմակերպությունը գտնվում էր քաղաքապետարանի կառավարման ներքո, շինարարությունը իրականացնող և վերահսկող կազմակերպությունը ևս գտնվում էր քաղաքապետարանի ներքո:
Կարդացեք նաև
Հենց այդ սխալ աշխատանքների թերությունների վերացման համար «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը վերջերս, այցելելով Մեղրի, ուսումնասիրելով իրավիճակը, կոնկրետ քաղաքապետի հետ պայմանավորվածությունների արդյունքում հանձնարարություններ են մշակվում , և առաջիկայում հասարակությանը կներկայացվի Մեղրիում 2013թ-ի ներդրումային ծրագրի մասին:
Հ. Աղամազյան
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Մեղրու տեղամասի պետ
Ա. Հարությունյան
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Մեղրու տեղամասի
շահագործման բաժնի պետ