Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Հաղթանակ զբոսայգու բարձունքից ցած նետված երիտասարդ աղջկա գործով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ այդ աղջիկը Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ 19-ամյա Ջեմա Բ.-ն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Հաղթանակ զբոսայգու բարձունքից երիտասարդ մի աղջիկ իրեն ցած է նետել:
Դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները շտապօգնության բրիգադի հետ Սարալանջի ժայռաբեկորների տակ ընկած աղջկան պատգարակով տեղափոխեել էին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը, բաժնի պետերի գլխավորությամբ:
Թե ինչն է եղել նման քայլի պատճառը` կպարզվի Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, որտեղ արդեն նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com