Դեկտեմբերի 22-ին, Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Մերսեդես «G500» 50 RV100 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի բնակիչ, 26 ամյա Սևակ Գրիգորյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան 25 հասցեի բնակիչ Արամ Ստեփանյանի անվամբ:
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի կարգադրությամբ, քանի որ, վարորդը ավտոմեքենան վարել է չթույլատրելի հատվածներում, դիմապակուն բացակայել է ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները :
Ի դեպ, օրեր առաջ, ֆոտոլրագրողը հայտնել էր, որ խախտումների համար նշված ավտոմեքենան տեղափոխվել էր ՃՈ հատուկ պահպանման տարածք և սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է, որ նույն տրասնպորտային միջոցը խախտումներ կատարելու համար տեղափոխվում է «Գայի պլաշադկա»:
Գ. Շամշյանը հայտնում է, որ երբ ՃՈ տեսուչը Հանրապետության հրապարակից օրինախախտ վարորդին և ավտոմեքենան տեղափոխում էր համապատասխան վայր, վարորդը նախարարների և պատգամավորների անուններ տալով փորձում էր համոզել ՃՈ տեսուչին, որ իր նկատմամբ վարչական ակտ չկազմվի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի