ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Վայք-Սիսիան և Երևան-Սևան ավտոճանապարհները:
Ձնաբքի պատճառով փակ է Վարդենիս-Սոտք ավտոճանապարհը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: