Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» փոխտնօրեն Յուրի Ֆեդոտովը լրատվամիջոցներին պատմել է հրավառության զանազան նյութեր եւ սարքավորումներ ստադիոն անցկացնելու դեմ կիրառվելիք պայքարի մեթոդների մասին: «Մենք պարզել ենք, որ հրավառության նյութերը շներից եւ խոզերից ավելի լավ հայտնաբերող չկա»,- հայտարարել է նա: Իսկ ՌՊՖԼ անվտանգության գծով տնօրեն Ալեքսանդր Մեյտինը նշել է, որ անվտանգության աշխատակիցներն այդ նյութերը երբեմն հայտնաբերում է ֆուտբոլասերների ամենաինտիմ անկյուններում: «Իհարկե, կարող ենք համապատասխան որսիչ սարքավորումներ տեղադրել, ինչպես օդանավակայաններում: Բայց այդ դեպքում ֆուտբոլասերը տրիբունա կհասնի լավագույն դեպքում ութ ժամում», – ասել է Մեյտինը Росбалт-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ