Դեկտեմբերի 21-ին, ժամը 13-ի սահմաններում Չելյաբինսկի Կորկինո քաղաքում անհայտ անձինք կրակել են 42-ամյա հայազգի տղամարդու վրա: Հայտնում է «Ուռա» լրտվականը:
Իրավապահ մարմիններից լրատվականին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքից դուրս գալու սահմանի վրա և նման է հանցավոր խմբերի հաշիվների լուծման: Սպնվածի անձը հատատվել է, սակայն, հետաքննության շահերից ելնելով, դեռ չի հայտարարվում, միայն ասվել է, որ նա Կորկինոյի բնակիչ չէ:
Տղամարդու վրա կրակել են մոտ հեռավորությունից, տրավմատիկ ատրճանակից, կամ մարտական փամփուշտներ կրակող վերափոխված գազային ատրճանակից: Այս ամենից հետո հանցագործները նստել են մեքենա ու փախել են դեպի վայրից:
Կորկինոյի դատախազ Սերգեյ Պարֆենյուկը ավելացրել է, որ քննարկվում են դեպքի հետ կապված բոլոր հնարավոր տարբերակները. «Դեռ վաղ է խոսել վարձու մարդասպանության վարկածից, իսկ խուլիգանական շարժառիթներով հանցագործությունից խոսելն անիմաստ է: Հետաքննության ընթացքը մեր վերահսկողության տակ է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ