Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մալխասյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող չառաջադրվել»

Դեկտեմբեր 22,2012 20:52

«Ես միշտ ասել եմ, որ առաջին նախագահը խորիմաստ քաղաքական գործիչ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը` կիսելով իր տպավորությունները ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից: Վարդան Մալխասյանին չի ընկճել Տեր-Պետրոսյանի` առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության հստակեցումների համար մի քանի օր էլ սպասելու հորդորը. «Ես միշտ ասել եմ ու էլի եմ ասում` քաղաքականության մեջ անշտապ համառությունը միշտ հաղթում է վայրենի, բարբարոս ուժին: Հանգամանորեն, մշակված, վերլուծված ծրագիրը հաղթում է չարիքի իշխանությանը: Ինքն այդ մոտեցումներով է առաջ գնում ու ճիշտ է անում: Ինչո՞ւ շուտ խաղաքարտերը բացենք: Տեսնենք, դաշտը թող մի քիչ տակնուվրա լինի, նոր կբացենք»:

Հարցին, եթե այնուհանդերձ, առաջին նախագահը չառաջադրվելու մասին որոշում ընդունի, Մալխասյանը հակադարձեց. «Չի կարող չառաջադրվել: Այսքան ժողովուրդը, հայ ժողովուրդը ամբողջ հույսը կապել է իր հետ, ո՞նց կարող է ինքը չառաջադրվի»:

Հիշեցնենք, որ «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունն, ըստ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի, թեեւ դեռ ՀԱԿ-ի կազմում է, սակայն մեկ տարի է ինչ չի մասնակցում ՀԱԿ-ի աշխատանքներին: Ի դեպ, Գառնիկ Մարգարյանը ՀՀՇ համագումարին ներկա չէր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31