Ինչպիսի՞ն կլինի Սուրբ Ծնունդը առանց Ծննդյան տոների երաժշտության: Հարցրեք Գայանե Բարեղամյանին: Գրում է «Սթար» պարբերականը:
«Խորհրդային տարիներին, մարդիկ շատ կապված չէին եկեղեցուն», – ասում է Բարեղամյանը, որը մեծացել է Հայաստանում, երբ երկիրը ղեկավարվում էր Մոսկվայից, – «Հայաստանում չկար Սուրբ Ծննդի երաժշտություն»:
Երևանն ու մյուս քաղաքները այժմ շուքով են տոնում Սուրբ Ծնունդը, բայց դա չնչին մխիթարանք է Բարեղամյանի համար, որը հիշում է այն ժամանակները, երբ լուռ գիշերը (նկատի ունի «Լուռ գիշեր» երգը) բառից բուն իմաստն էր կրում ու ոչինչ ավելին:
Երաժշտասեր, մասնագիտությամբ ջութակի ուսուցիչ Բարեղամյանը չկարողացավ հիշել, որևէ երաժշտական կտոր, որը կապ ունի Ծննդյան տոների հետ:
Կարդացեք նաև
«Շատ եմ ցավում» , – ասում է նա, – «Գեթ մեկ հատ չեմ հիշում»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ