Լրահոս
Օրվա լրահոսը

Վիոլետա Գաբրիելյան. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական գամփռին պետք է գրանցի որպես Հայաստանի ազգային ցեղատեսակ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2012 18:20

Դեկտեմբերի 8-9-ը Մոսկվայում կայացել է Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի ներկայացուցիչը` Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը, մասնակցել է որպես միջազգային կարգի դատավոր: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը: Նա նշեց, որ հայկական գամփռ ցեղատեսակի շունը չի մասնակցել մրցույթին` ֆինանսական խնդիրների պատճառով (Շունը կշռում է մոտ 80 կգ): Տիկին Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցել են ընդհանուր առմամբ 400 ցեղատեսակի շներ Իռլանդիայից, Անգլիայից, Լատվիայից, Ֆինլանդիայից եւ այլ երկրներից. «Հրավիրված էր աշխարհի տասը փորձագետ: Ես ելույթ ունեցա կոնֆերանսի ժամանակ եւ ներկայացրեցի հայկական գամփռ  ցեղատեսակի շանը, եւ բոլորը հետաքրքրված էին ոչ միայն նրանով, այլեւ հայկական հնագույն  մշակույթով: Ինչպես հայտնի է, նախորդ տարի գամփռը ճանաչվել է որպես հնագույն գելխեղդն աշխարհում: Այդ շունը Հայաստանի հարստությունն է եւ բազմաթիվ ցուցադրությունների եւ մրցույթների ժամանակ մեծ տպավորություն  է թողել: Այժմ մեր խնդիրն է` պայքարել, որ հայկական գամփռին  ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցի որպես հայկական ազգային ցեղատեսակ»:

Վիոլետա Գաբրիելյանի խոսքով. «Խորենացին  գամփռին նկարագրում է որպես աժդահա, մեծ գլխով, լայն դոշով շուն: Այս շների ոսկրային համակարգից արդեն իսկ երեւում է, որ գայլին չի հաջողվի «մտքին դրածն» անել: Հավատացած եղեք, որ ամեն շուն դուրս չի գա սարսափելի գայլի դեմ»:

Բանախոսը նաեւ վստահեցրեց, որ միջազգային փորձագետները կարող են գնալ սարեր, հայկական գամփռի թուքը վերցնել փորձաքննության եւ համոզվել, որ շունն աբորիգեն է. «Մինչդեռ մեր «հարեւան» երկրները հայկական գամփռին խաչասերում են դոգ ցեղատեսակի հետ եւ ասում, որ ստացված ցեղատեսակն իրենց է պատկանում: Սակայն թքի փորձաքննությունը ցույց է տվել, որ ցեղատեսակն աբորիգեն չէ»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31