«Վոյս օֆ Ամերիկա»-ն անդրադառնալով Սիրիայի քրիստոնյաներին` զրուցել է 3 ամիս առաջ կնոջ ու երեխաների հետ Սիրիայից Բեյրութ փախած ազգությամբ հայ Դանիելի հետ:
«Ես ստիպված էի այստեղ գալ, քանի որ մենք որպես քրիստոնյա վտանգի տակ էինք: Սալաֆիներն ու Մուսուլման եղբայները ու ալ-Քաիդայից եկան մեզ տեղահանեցին», – ասում է նա:
Դանիելը պատմել է, որ մինչ քաղաքացիական պատերազմը Սիրիան կրոնական հանդուրժողականությամբ աշխարհիկ պետություն էր.
«Ավտոտնակում, որտեղ որ ես էի աշխատում, կային հայեր, քրիստոնյաներ, մուսուլմաններ», – ասում է 48-ամյա ավտոմեքենաների վերանորոգման մասնագետը, – «Մենք միասին էինք ուտում, ես կարող էի գնալ նրանց մոտ ուտելու: Մենք չէինք էլ հարցնում, թե ով է քրիստոնյա, ով մուսուլման»:
Կարդացեք նաև
Դանիելը երկու քույր ունի Բեյրութում: Ոգին բարձր պահելու համար, Լիդիան երգում է «Լուռ գիշեր»-ը:
Դանիելը անհանգստացած է ապագայով: Նա ասում է, որ իր ընտանիքը փրկվել է միայն այն պատճառով, որ իր տատ ու պապերը լքել են Թուրքիան 1915թ. կոտորածների ժամանակ:
«1915թ. իմ տատ ու պապերը շատ հարուստ էին: Նրանք թողեցին ամեն ինչ ու հեռացան: Նրանց շնորհիվ հիմա մենք կանք: Եվ ես լքեցի Սիրիան հանուն իմ երեխաների: Մենք չենք նշելու Ծննդյան տոները»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ