Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Կրասնոդարից» «Սպարտակ» տեղափոխվելուն: «Առայժմ դժվար է խոսել Մովսիսյսնի հեռանկարների մասին, քանի որ մի բան է խաղալ «Կրասնոդարում», մեկ այլ բան՝ «Սպարտակում»: Դրա համար ուզում եմ առայժմ ձեռնպահ մնալ կանխատեսումներից եւ մաղթել, որպեսզի Յուրան հնարավորին չափ արագ հարմարվի եւ ամրապնդվի թիմում: «Սպարտակի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը նրան հավատում են, եթե երկարատեւ պայմանագիր են ստորագրել: Բայց այդ պայմանագիրը դեռ պետք է արդարացնել», – ասել է լեգենդար ֆուտբոլիստը «Известия»-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ