Այսօր` դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Հաղթանակ զբոսայգու բարձունքից երիտասարդ մի աղջիկ իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները շտապօգնության բրիգադի հետ Սարալանջի ժայռաբեկորների տակ ընկած աղջկան պատգարակով տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը, բաժնի պետերի գլխավորությամբ:
Թե ինչն է եղել նման քայլի պատճառը` կպարզվի Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, որտեղ արդեն նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը փորձում է պարզել երիտասարդ աղջկա ինքնությունն ու բնակության վայրը: Մանրամասները քիչ ուշ:
Կարդացեք նաև
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի