Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Ամյանի «գողացված» երգից մինչև «Gangam Style». Շաբաթվա շոուբիզնեսը

Դեկտեմբեր 22,2012 16:17

Ռազմիկ Ամյանի երգը դարձյալ «գողացել» են: Այս անգամ «Վայ-վայ» երգի «գողը» աշգաբադցի մի երիտասարդ է: Թեմային անդրադառնալով` tert.am-ը զրուցել է  Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանի հետ, ով նշել է, որ իրենք շատ բացասականորեն տրամադրված չեն երևույթի նկատմամբ ու այն գնահատում են նորմալ: Այնուամենայնիվ, նա նշել է նաև, որ քայլեր անել պատրաստվում են:

Ռազմիկի երգը Youtube-ից «գողացել» են իսկ Հարավկորեացի ռեփեր Psy-ի «Gangnam Style» տեսահոլոավակի դիտումը՝ «հասցրել» 1 միլիարդի: Յութուբյան ռեկորդը անտարբեր չի թողել ոչ մեկին, ֆեյսբուքում մեկը մյուսի հետևից գրառումներ են թողնում օգտատերերը: Երգչուհի Սոֆի Մխեյանն էլ խոստացել էր տեսահոլովակը՝ 1 միլիարդ դիտումն անցնելուն պես, տեղադրել իր ֆեյսբուքյան պատին. «Այսքան մարդ մենակ նայի այս տեսահոլովակն, արդեն միլիոնավոր view-ներն ապահովված են))) ինքս ինձ խոսք եմ տվել, որ հենց տեսահոլովակը youtube-ում դառնա 1000.000.000, share պիտի անեմ ֆեյսբուքիս պատին))) ես դա կանեմ, իրականում այ սա է աշխարհի վերջը: Ինչո՞ւ, որովհետև չկա ոչինչ ասելու` թե երաժշտության մասին, թե հենց կատարողի: Բայց արի ու տես` աշխարհը ինչ է լսում դիտում ու գնահատում. օօ՜ ոչ, ավելի անհավանական ախմախություն չեմ տեսել բայց որ վարակիչ է, դա փաստ է:)OPA GANGNAM STYLE)», – գրել է երգչուհին:

Թեև ոչ յութուբյան ռեկորդակիր, բայց Youtube-ում դիտումների մեծ թիվ ապահովված հայազգի աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը երաժշտություն կգրի նոր` Morning Star համակարգչային խաղի համար: Թանկյանն ուրախ է ուժերը նոր ոլորտում փորձելու համար: Morning Star-ը լույս կտեսնի 2013թ.-ին:

2013-ին հայտնիներից յուրաքանչյուրը յուրովի է սպասում, մեկը նոր տեսահոլովակ է ակնկալում, մյուսը համերգային շրջագայություն, իսկ ահա Ալլա Լևոնյանի ընտանիքը 2013-ին կհամալրվի նոր անդամով. երգչուհին երեխայի է սպասում. «Այո, բալիկի եմ սպասում: Հղիության վաղ շրջանում եմ, դեռ սեռը չգիտենք, – Bravo.am-ին ասել է երգչուհին, – ամուսինս` Սեյրանը, շատ է ուրախացել, կարելի է ասել` ինձնից շատ: Նա ուզում է, որ 5 բալիկ ունենանք: Երեխաներս` Ժանուլիկն ու Հայկը, նույնպես ուրախ են ու անհամբեր սպասում են իրենց քույրիկին կամ ապերիկին»:

Հասմիկ Կարապետյանն էլ չի կարողանում հարմարվել ցրտին, ֆեյսբուքում գրել է. «Որքան էլ ինքս ինձ ստիպում եմ ենթարկվել բնության թելադրանքին, սրտով ընդունել ձմեռը, ձյունը, չի ստացվում.. Ամառ… կարոտել եմ… վերադարձիր…»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31