«Իդեալական տուն» մանկապատանեկան շրջիկ ցուցահանդեսն արցախյան իր հանգրվանը գտել է Շուշիի Նարեկացի կենտրոնում, որի հանդիսավոր բացումը տեղի
Կարդացեք նաև
ունեցավ երեկ` դեկտեմբերի 21-ին:
Ցուցահանդեսը, որում այս անգամ ներկայացված են Իտալիան, Վրաստանը, Ղրղստանն ու Արցախը ներկայացնող մանկահասակ նկարիչների գեղարվեստական աշխատանքներ, անց է կացվում ԱՄՆ «Fermata Arts Foundation» (ՖԱՖ) բարեգործական ընկերության նախաձեռնությամբ: Շրջելով աշխարհի տարբեր երկրներով` ցուցահանդեսը հետապնդում է աշխարհի մշակույթների մերձեցման ու աշխարհում խաղաղության հաստատելու նպատակ:
Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը` Շուշիի ցուցահանդեսի բացմանը նաև ներկա էին Արցախի պետական ու մշակութային գործիչներ և անձամբ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը:
Նարեկացի արվեստի միություն