Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյան. Օտարերկրացին զարմանում է` «Գիշերով փողոցում տաքսի սպասող աղջիկը չի՞ վախենում բռնաբարվելուց»

Դեկտեմբեր 22,2012 16:04

«Երեւանում գրանցվում են փողոցային կողոպուտի բացառիկ դեպքեր: Երեւանը համարվում է աշխարհի ամենաօրինական բնակավայրերից մեկը»,-այսօր «Երկու երես» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ապա` հավելեց,-մեր օտարերկրացի ընկերները զարմանում են, երբ գիշերվա ժամը չորսին տեսնում են կանգառում տաքսի սպասող 14-ամյա աղջկա, եւ մտածում` չի՞ վախենում, որ իրեն հանկարծ կբռնաբարեն, մանավանդ, որ մոտակայքում էլ թփեր կան»:

Ադիբեկյանն ասաց, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում հանցագործությունների թիվը կրճատվել է 25 տոկոսով. «Իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 50 տոկոսով` 4000 հանցագործության մեջ կազմելով 700»:

Սոցիոլոգի խոսքով` ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում անչափահասների կողմից թմրանյութ օգտագործելու տարիքն ավելի ցածր է. «Բայց այն հանգամանքը, որ մեզանում ցուցանիշները հավասար են բարեկիրթ երկրների ցուցանիշներին, մեզ հանգիստ նստելու իրավունք չի տալիս: Ծնողը պետք է հետեւի երեխայի քայլերին, որովհետեւ հանցագործությունը երեխայի ճակատագրում ճեղքվածք է տալիս եւ հետագայում էլ խնդիրներ է առաջացնում: Երեխան պետք է հասկանա, որ պատասխանատու է սեփական քայլերի համար եւ ժամանակը լցնի օգտակար բաներով, ասենք` սպորտով կամ արվեստով»:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունները հիմնականում խուլիգանական բնույթ են կրում. «Սովորաբար, խուլիգանությունները կատարվում են խմբերով, սակայն դրանցից շատերը հետո ցրվում են: Նման գործողությունների պատճառն առաջնահերթ ընտանիքի ինտելեկտուալ զարգացվածության աստիճանն է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31