Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանկաբույժ. Երեխան պետք է սահմանված ժամանակահատված անցկացնի համակարգչի դիմաց

Դեկտեմբեր 22,2012 15:40

«Եթե երեխան ծնվել է առողջ` առանց հոգեկան ինչ-ինչ շեղումների, նա հանգիստ վարք է դրսեւորում, ինչը կապված է նրա ընտանիքի եւ միջավայրի հետ»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց մանկաբույժ Էլմիրա Մինասովան:

Նրա խոսքով. «Հաճախ, երբ երեխային բերում են մասնագետի մոտ,  լաց է լինում եւ անհանգստանում, իսկ երեխաների մի մասն էլ պարզապես ժպտում է: Դա նշանակում է, որ այդպիսի երեխաներն ընտանեկան սիրո մթնոլորտում են մեծանում: Այդ պարագայում երեխայի մոտ ամեն ինչ հարթ է ընթանում: Մայրերին միշտ ասում ենք, թե ինչպես պետք է վարվել երեխայի հետ մանուկ հասակում: Առհասարակ, երեխայի հետ անհրաժեշտ է խոսել հենց ծնված օրվանից, որովհետեւ նա ամեն ինչ հասկանում է»:

Մինասովան փաստեց, որ երբ ատամհատիկի ժամանակ երեխան լաց է լինում եւ չի քնում, դա բնական երեւույթ է. «Բայց երբ ծնողի կողմից ոչ ճիշտ մոտեցում է ցուցաբերվում, մայրն է սկսում նյարդայնանալ եւ գիշերները չքնել»:

Մանկաբույժը երեխայի մանկապարտեզ հաճախելն անհրաժեշտություն համարեց եւ միաժամանակ ասաց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ. «Երեխային ընտանիքից կտրելու եւ նոր կոլեկտիվ մտնելու խնդիր է առաջանում, սակայն դա անհրաժեշտություն է:  5 տարեկանում երեխան անհատականություն է դառնում եւ սկսում հակառակվել ծնողների կարծիքին, ագրեսիվ վարք է դրսեւորում եւ, օրինակ, հրաժարվում է ուտելուց: Եթե մայրը չի կարողանում երեխային կերակրել, դա իր սխալն է»:

Ինչ վերաբերվում է փոքր հասակում համակարգչային խաղերով տարվելուն, մանկաբույժը խորհուրդ տվեց երեխային խաղալու համար տրամադրել որոշակի ժամանակահատված, բայց հասկացնել, որ ժամանակը լրանալուն պես նա պետք է վեր կենա համակարգչի դիմացից. «Բացի այդ, կարեւոր է, որ մայրը քնելուց առաջ հեքիաթ կարդա երեխայի համար:  Դա օգնում է մոր եւ երեխայի մեջ կոնտակտի եւ փոխհասկացողության հաստատվելուն: Երեխան կյանքում չի մոռանա, որ մայրը քնելուց առաջ նրա համար հեքիաթ է կարդացել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31