Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ եթե ընտրակեղծիքներ լինեն այս անգամ էլ, ի՞նչ եք անելու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ «անգամ ընտրակեղծիքների դեպքում մենք կհաղթենք: Իսկ եթե իրենք հերթական անգամ կեղծեն, ինձ դուք կգտնեք ամենուր, այդ թվում նաեւ՝ հրապարակում»:
Հարցին՝ պատրա՞ստ եք հանել Ձեր թեկնածությունը՝ հանուն ընդդիմության հաղթանակի՝ նա պատասխանեց. «Ներկա դրությամբ գործող նախագահի, գործող իշխանակարգի հիմնական հաղթական մարտահրավեր նետողը դա մեր հավաքական թեկնածուն է: Ով ուզում է մաս կազել այդ ընդհանուր պայքարին, ինքը հաղթանակի մաս է կազմելու: Հիմնական մարտակոչ նետողը դա մենք ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ