Համագումարները Հայաստանում այնքան էլ հին պատմություն չունեն՝ Խորհրդային Միությունում համագումարներ հրավիրում էին 5 տարին մեկ՝ թարմացնելու իշխող միակ կուսակցության ղեկավար կազմը։ Առաջնորդին փոխում էր պլենումը։
Այդպես ԽՍՀՄ պատմության մեջ միակ անգամ կենդանի առաջնորդի պարագայում գահընկեց արվեց Նիկիտա Խրուշչովը։ Հայաստանում նույնպես առաջնորդները փոխվում էին պլենումների ժամանակ, բայց փոխողը Մոսկվան էր։ Անկախ Հայաստանում ստեղծված բազմակուսակցական համակարգում համագումարները դարձան քաղաքական կյանքի մաս։
Սակայն ուշադրության կենտրոնում էին իշխող քաղաքական ուժի եւ առավել ընդգծված ընդդիմադիր քաղաքական ուժի համագումարները։ Ուշադրությունը մեծանում էր շնորհիվ նախագահի ընտրությունների։ 1991-ից 98-ը իշխող քաղաքական ուժը ՀՀՇ-ն էր, որը նախագահի ընտրություններից առաջ հրավիրած համագումարներում նախագահի թեկնածու էր առաջադրում երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Պաշտոնական տվյալներով երկու առաջադրումները պսակվեցին հաջողությամբ։
1998-ից 2008-ը երկիրը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը, նա քաղաքական ոչ մի ուժ չէր ներկայացնում, սակայն իշխող Հանրապետական կուսակցությունը, որը Ռոբերտ Քոչարյանին մնաց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից, երկու ընտրություններից առաջ պաշտպանեց նրա թեկնածությունը։ Պաշտոնական տվյալներով երկու անգամ էլ հաղթեց Ռոբերտ Քոչարյանը։ Միակ նախագահն է, որի օրոք ղեկավարը պաշտոնը «գրավել» է ընտրությունների երկրորդ փուլով։ 2008-ից նախագահի պաշտոնը գրավեց Սերժ Սարգսյանը։ Նախագահ դառնալուց առաջ նա պաշտպանության նախարարի կարգավիճակով անդամագրվեց ՀՀԿ-ին եւ որոշ ժամանակ հետո վարչապետի կարգավիճակով զբաղեցրեց կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Կուսակցությունը 2007-ի նոյեմբերին նրան առաջադրեց նախագահի պաշտոնում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ