Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը հավաստիացրեց, որ հյուրասիրությունները օրենքի շրջանակներում են

Դեկտեմբեր 22,2012 13:43

Aravot.am-ն այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցˋ արդարացված համարո՞ւմ է  գերատեսչության  հյուրասիրության ծախսերը: ԿԳ նախարարը պատասխանեց. «Այդ մասին հարցում ստացել  է ԿԳ նախարարությունը, ինչին օրենքով սահմանված ժամկետներում պատասխանել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը: Ամեն դեպքում, մենք միշտ գործել ենք օրենքի շրջանակներում, եւ այսօրվա հյուրասիրությունն էլ օրենքի շրջանակներում է »:

Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության կենտրոնը այդ մասին հարցումներ էր ուղարկել բոլոր գերատեսչություններին (https://www.foi.am/hy/media/item/1160/), իսկ ԶԼՄ-ներում հրապարակումներ էին եղել,  որ գերատեսչությունները շռայլել են պետբյուջեի միջոցները:

Պարոն Աշոտյանը նաեւ հավելեց.  «Հավակնությւոններ չունենք լինել  100 տոկոսանոց գերատեսչություն, բայց ամեն դեպքում  մեր վրա աշխատում ենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31