«Ժառանգության» համագումարում երգիչ Կարեն Մամիկոնյանը, մինչ երգելը Րաֆֆի Հովհանիսյանին հաճոյախոսելու համար նրան այսպես ներկայացրեց՝ բարորակ քաղցկեղածին բջիջ: Ըստ նրա, կան չարորակ քաղցկեղածին բջիջներ եւ բարորակ քաղցկեղածին բջիջներ: Հիմա Րաֆֆին բարորակ քաղցկեղածին բջիջ է: Նա երգեց «Հնարավոր է» երգը, որտեղ հավատացնում էր, որ աշխարհում ամեն ինչ հնարավոր է, ուստի հնարավոր է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը:
Երգում ասվում էր՝ «Հնարավոր է, որ շնիկը, որ հաչում է, արարած է բանական»: Անահիտ Բախշյանն էլ ավելացրեց՝ նույնիսկ երգում հորդորում է, որ հնարավոր է, շատ բան հնարավոր է:
Ցուցադրվեցին տեսաֆիլմեր՝ ՐաՖֆի Հովհաննիսյանի մասին, որտեղ նա ասում է, որ մեր մեջի ռուսը, մեր մեջի թուրքը, մեր մեջի ամերիկացուն պիտի հանենք:
Նշեք, որ «Ժառանգության» համագումարի մուտքն ազատ էր, հատուկ հրավերքներ չեն եղել, եւ այլ քաղաքական ուժերից հյուրեր չկային:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ