«Օրինաց երկիր» կուսակցությունը համագումարում ընդունեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը` Հայաստանի Հանրապետությունում ժողովովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական եւ օրենսդրական մեխանիզմների ձեւավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, «Օրկիինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սատարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումներ խորացնելու գործում ըստ ամենայնի աջակցելու է արդար, ազատ եւ թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը, շարունակելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հուսալի եւ վստահելի կառուցողական համագործակցությունը, նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները եւ արդյունավետ իրականացնել ՕԵԿ եւ ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը:
ՕԵԿ-ը գործադրելու է առավելագույն ջանքեր երկրում ծառացած խնդիրները համարձակ նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով աստիճանաբար, բայց հաստատուն լուծելու, մարդկանց կենսամարդակը բարձրացնելու, պետության սոցիալական գործառույթները եւ զորակցությունը ընդլայնելու, հասարակության սպասումներն արդարացնելու համար: Փեռնարկելու է ակտիվ եւ հետեւողական քայլեր ՀՀ անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծման, հայրենիք-սփյուռք համագործակցության եւ կապերի ամրապնդման, ազգային համաձայնության, երկրում քաղաքական կայունության եւ զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության եւ դերի բարձրացման ուղղությամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ