Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Ձեռքբերումները վերջնական չեն, իսկ խնդիրները հարատեւ են

Դեկտեմբեր 22,2012 13:14

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց տարին: Նա հայտնեց, որ ԿԳ նախարարությունը փորձել է ողջ տարվա ընթացքում լինել հնարավորինս թափանցիկ, հասանելի եւ հաշվետու:

Նախարարն առանձնացրեց մասնավորապես այն այն 7 հիմնական հաջողությունները, որոնք գրանցվել են 2012 –ին: Այս տարի Հայաստանի աշակետական օլիմպիական թիմը նվաճել է տասնվեց մեդալ՝ վեց առարկաներից, ինչը նախարարի ասելով, եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի կրթական համակարգը մրցունակ է միջազգային ասպարեզում, իսկ հայերը կիրթ եւ զարգացած ժողովուրդ են: Ի դեպ, մեկ շնչին բաժին ընկնող օլիմպիական մեդալների թվով Հայաստանը զիջել է միայն Էստոնիային:

Արմեն Աշոտյանի նշած յոթնյակում են նաեւ առաջիկա հինգ տարիներին Հայաստանին Բոլոնյան քարտուղարությունը վստահելը, շախմատն իբրեւ առարկա դպրոցական ծրագիր ներմուծելը, աննախադեպ ընդունելության քննությունները, ՀՀ նախագահի կողմից երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, ԱՊՀ երկրների մանկավարժների համագումարը եւ ԱՊՀ երկրների նախարարների կոնֆերանսը Հայաստանում:

«Հաջողությունները միայն այս 7 ձեռքբերումներով չեն սահմանափակվում»,-ասաց նախարարը, ապա ժպտալով հավելեց, որ ձեռքբերումներն ու խնդիրները ճակատագրական տարբերություն ունեն. ձեռքբերումները վերջնական չեն, իսկ խնդիրները հարատեւ են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31