Այսօր «Ժառանգության» համագումարում «Ժառանգության» փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը իր ողջույնի խոսքը սկսեց Սերժ Սարգսյանի խոսքով՝ «ՀՀ քաղաքացուն պետք է դիմել Դուք-ով, ՀՀ քաղաքացին պետք է պաշտպանված լինի թե՛ ոստիկանատանը, թե՛ փողոցում, թե՛ այլուր: Հիմա հարց՝ արդյոք դա այդպե՞ս է: Ոչ եւ հազար անգամ ո՛չ: Որովհետեւ միայն Հայաստանում է, որ ԱԺ պատգամավորը լրատվության ներկայացուցչին ասում է՝ կտամ դունչդ կպոկեմ: Ունե՞ն ցանկություն փոխելու այս Հայաստանը: Ունենք, մենք ունենք այլընտրանք, ի դեմս պարոն Հովհաննիսյանի: Ինչու՞Հովհաննիսյանը, որովհետեւ նա երթուղայինների գծերի տեր չէ, սուպերմարկետների տեր չէ, վերջապես՝ նա մականունավոր չէ»:
Ելույթ ունեցան նաեւ Անահիտ Բախշյանը, Դավիթ Սանասարյանը, Զարուհի Փոստանջյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ