«Ոչ ընկճված եմ, ոչ էլ ոգեւորված»,- «Առավոտի» հարցին՝ ՀԱԿ առաջնորդի ելույթում մի քանի օր սպասելու կոչը Ձեզ շա՞տ ընկճեց, պատասխանեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Վահագն Հայոցյանը, ավելացնելով, թե ինքն այսօր որեւէ հայտարարության չէր էլ սպասում:
Մեր հարցին՝ խորհրդարանական գործընկեր ուժերը համագումարին հրավիրվել էին, բայց ԲՀԿ-ից ներկայացուցիչ չկար՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, Հայոցյանը պատասխանեց. «Ես դեմքով չեմ ճանաչում ԲՀԿ-ին: Գուցե կային»:
Իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն «Առավոտին» ասաց, որ իր կարծիքով՝ ժողովրդին ավելի շատ հետաքրքրում են հայաստանյան կուսակցությունների համագործակցությունը պետության շահերից բխող հարցերում, եւ ոչ թե արարողակարգային հարցերը՝ ով ում մոտ գնաց կամ չգնաց:
Ճշտող հարցին՝ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ համագործակցո՞ւմ է, թե՞ ոչ՝ Ուրիխանյանը պատասխանեց. «Համագործակցում ենք, եթե կա ժողովրդի շահ»:
Կարդացեք նաև
Հայոցյանի՝ ԲՀԿ-ականներին դեմքով չճանաչելու մասին ռեպլիկին էլ չցանկացավ արձագանքել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ