Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում է, որ սարեր շուռ տալու խոստումն ուժի մեջ է

Դեկտեմբեր 22,2012 12:48

Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգի ներքո եւ Տերունական աղոթքով ու օրհներգով քիչ առաջ հայտարարվեց «Ժառանգության» համագումարը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, ողջագուրվեց համագումարին ներկա բոլորի հետ, հարցրեց որպիսությունը:

Համագումարի մասնակիցներին բաժանվել էին Րաֆֆի Հովհաննիսյանի լուսանկարով օրացույցներ, որոնց վրա գրված էին կարգախոսներ՝ «Մեկ անգամ: Միասին» եւ «Ազատ, անկախ, միացյալ»: Aravot.am -ը Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց՝ մեկ անգամ, միասին ասելով ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ եք մեկ անգամ անելու՝ նա պատասխանեց. «Կերեւա: Իմ կարգախոսն է՝ մեր ճակատագիրը մեր ժողովրդի ձեռքում է, մեր ձեռքում է մեր ապագան: Կարգախոսները շատ են Դրա համար փետրվարի 18-ին մեկ անգամ, միասին պիտի փոխենք երկիրը»:

Մենք հետաքրքրվեցինք՝ սարերը շուռ տալու խոստումը դեռ ուժի մե՞ջ է՝ նա պատասխանեց, որ ուժի մեջ է եւ իրենք դեռ շուռ են տալու սարեր:

Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նաեւ ասաց, որ բոլորն իր համար մրցակից են: Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ դարձյալ վարչական ռեսուրսներ կօգտագործվեն՝ նա պատասխանեց, որ դրանք մշտական հավանաբար կլինեն, բայց «Մենք  դրա դեմը պիտի առնենք: Փետրվարի 18-ը պիտի լինի ոչ միայն անցյալի տոնակատարություն, այլ նաեւ ապագայի տոնակատարություն»:

Հարցին, թե ումի՞ց եք ակնկալում աջակցություն՝ նա պատասխանեց, որ այն քաղաքական ուժերից, որոնք հավատում են ազատ, անկախ, միացյալ Հայաստանին. «Դա ոչ միայն Սփյուռքն է, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանը, այլ միացյալը հայ մարդն է, Հայաստանի քաղաքացին է, ովքեր ուզում են մասակցել Հայաստանի հաղթանակին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31