Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը

Դեկտեմբեր 22,2012 12:32

Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում  «Մալիբու» սրճարանի տարածքումՀՀ գյուղատնտեսության նախարարությունըԵրևանի քաղաքապետարանի և ՄԱԿի  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ, բացեց գյուղատնտեսական մթերքների նոր` թվով երրորդ  տոնավաճառը: Բացմանը ներկա էին  նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Մայրաքաղաքի բնակիչները նախատոնական օրերին  գյուղատնտեսական մթերք  կարող են գնել հատուկ այդ նպատակով բացված  տոնավաճառից: Գյուղատնտեսական տոնավաճառների հիմնական նպատակը գյուղացու եկամտի աճին նպաստելն է, ինչպես նաևառեւտրի ոլորտում գյուղացիքաղաքացի շփումը վերականգնելը:

 Տոնավաճառի ընթացքում իրենց  արտադրանքը կներկայացնեն   150-ից ավելի գյուղացիներ` ՀՀ գրեթե բոլոր մարզերից: Նրանց համար ստեղծված են  բոլոր պայմանները` առևտուրը բարձր մակարդակով իրականացնելու համար: Նրանց տրամադրվելու են   անվճար տաղավարներ, կշեռքներ եւ սայլակներ ու անհրաժեշտ այլ պարագաներ: Գյուղատնտեսական երրորդ տոնավաճառը բազմամարդ էր, վաճառքի գները` խելամիտ:

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երրորդ գյուղատնտեսական տոնավաճառում  տաղավարներում շրջելուց  հետոլրագրողների հետ հանդիպման ժամանակ,   մասնավորապես նշեց. « Ինչպես խոստացել էինքայս տարի բացեցինք  երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը, որն  հնարավորություն է տալիս մայրաքաղաքի բնակիչներին առանց միջնորդի՝ անմիջապես գյուղացուց գնել թարմ մթերք, իսկ գյուղացին էլ` սեփական արտադրանքն  իրացնելու լավ հնարավորություն է ստանում»:

 Տոնավաճառների արդյունավետության մասին խոսելով` նախարարը նշեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Կասյան փողոցի վերին հատվածում կազմակերպվել է 49 տոնավաճառ, որին մասնակցել են  շուրջ 876 գյուղացիական տնտեսություններ` 182 գյուղական համայնքներից: Մեկ  տոնավաճառի ընթացքում իրացվել է 30-40 տոննա գյուղմթերք: Նույն ժամանակահատվածում , «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպվել է  33 տոնավաճառ, որին   մասնակցել են  շուրջ 484 գյուղացիական տնտեսություններ`  140 գյուղական համայնքներիցՏոնավաճառի ընթացքում իրացվել է 10-15 տոննա գյուղմթերք:

 «Մալիբու» սրճարանի տարածքում բացված  երրորդ գյուղատնտեսական տոնավաճառը կգործի մինչեւ դեկտեմբերի 30-ը՝ ամեն օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31