Քիչ առաջ մեկնարկեց «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը: Ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Համագումարին հրավիրված է միայն Հանրապետական կուսակցությունը: Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հրաժարվեց ասել, թե ինչու է համագումարին հրավիված միայն ՀՀԿ-ն. «Համագումարից հետո ամեն ինչ պարզ կլինի»:
Համագումարի օրակարգում 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ ՕԵԿ-ի դիրքորոշման մասին հրապարակումն է, կուսակցության վարչության կազմը հաստատելն ու ՕԵԿ-ի արտահերթ համագումարի հայտարարության ընդունումը:
Հայտարարության մեջ ասված է. «Հաշվի առնելով 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը՝ Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական ու օրենսդրական մեխանիզմների ձևավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ ՕԵԿ-ը 2013թ. փոտրվարի 18-ի նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում»:
Կարդացեք նաև
Համագումարին մասնակցում են 2242 պատվիրակներ` ինչպես հայտնեց Արթուր Բաղդասարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ