Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբան. Եթե ծնողի եւ երեխայի միջեւ չկա հուզական կապ, երեխան ամբողջ կյանքում ագրեսիվ է լինում

Դեկտեմբեր 22,2012 12:09

«Երեխաներն անցնում են զարգացման որոշակի փուլեր, այդ թվում` ճգնաժամային, որոնց ընթացքում ծնողները հատկապես պետք  ուշադիր լինեն  երեխաների դաստիարակության հանդեպ, որպեսզի հետագայում վարքի ագրեսիվ դրսեւորումներ չառաջանան»,-այսօր «Երկու երես» ակումբում ասաց հոգեբանական ծառայության ղեկավար, հոգեբան Արմեն Բեջանյանը:

Նրա խոսքով. «Երեխայի հետ կապված բոլոր խնդիրներն առաջանում են ընտանիքում, մասնավորապես` վարքային ագրեսիվ դրսեւորումները, եթե իհարկե երեխան չունի հիվանդություն: Ագրեսիան, որպես վարքային դրսեւորում, ներմուծված է դրսից, երեխաները խնդիրներով չեն ծնվում: Հատկապես 3-5 տարեկան հասակը շատ կարեւոր է երեխայի համար, քանի որ այդ շրջանում ձեւավորվում է նրա «ես»-ը: Մինչ այդ տարիքը երեխան չի խոսում առաջին դեմքով, որովհետեւ «ես»-ի կոնցեպցիան ձեւավորվում է 2,5-3 տարեկանում: Ծնողները հատկապես այդ շրջանում պետք  է ուշադիր լինեն երեխայի հանդեպ, որպեսզի ինչ-ինչ պատճառների հետեւանքով երեխայի «ես»-ի կոնցեպցիան չկոտրվի եւ զարգանա ներդաշնակ հունով: Հակառակ դեպքում, ի հայտ են գալիս վարքի տարբեր դրսեւորումներ, այդ թվում` ագրեսիան»:

Բեջանյանը նշեց, որ 3 տարեկանում երեխայի մոտ նեգատիվիզմ է զարգանում, եւ երեխան սկսվում է հակառակվել. «Այդ շրջանը նաեւ «ինչուների» ժամանակահատվածն է, երբ երեխաները չափից դուրս հարցեր են տալիս: Տվյալ պարագայում պետք է իմանալ, որ երեխային չեն խաբում եւ հիմար բաներ չեն ասում, որ հետո դրա համար պատասխան չտան: Միեւնույնն է, երեխան ճշմարտությունը իմանալու  է, եւ հաճախ` շրջապատից: Այդ ժամանակ երեխան ագրեսիվ վարք կդրսեւորի, եւ կդժվարանա ծնողի հետ հաղորդակցությունը: Եթե ծնողի եւ երեխայի միջեւ չլինի հուզական կապ, երեխան ամբողջ կյանքում ագրեսիվ կլինի: Առհասարակ, երեխայի համար կարեւոր է միջավայր մտնելը. ծնողը պետք է  հետամուտ լինի, որ երեխան, օրինակ, բակ իջնի եւ հաղորդակցվի հասակակիցների հետ, որպեսզի հետագայում միջավայր մտնելու խնդիրներ չառաջանան»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31