Դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ Բերդ քաղաքի 25-ամյա բնակիչ Կարեն Սարգսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սուրեն Մանուչարյանի առանձնատան պահեստարան հանդիսացող չկողպված նկուղից գողացել է «Ուրալ» տեսակի բենզասղոց՝ Մանուչարյանին պատճառելով 100 հազար դրամի նյութական վնաս:
Կ. Սարգսյանը գողացած բենզասղոցը վաճառել է:
Նախկինում չդատված Կ. Սարգսյանը ընդունելով իր մեղքը՝ խնդրել է արագացված դատաքննություն անցկացնել:
Դատավոր Զոյա Զաքինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողություն», որը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) Կարեն Սարգսյանին դատապարտել է 500 հազար դրամ տուգանքի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ