Իր ելույթում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրման մասին հստակ ոչինչ չասաց. «Մի երկու օր էլ սպասեք»:
Նկատի ունենալով հայաստանյան քաղաքական այն իրողությունը, որ նախագահ դառնալու հարցերը ճշտվում են գերտերությունների հետ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հումոր արեց. «Բոլորին դիմել եմ, իրենք էլ հիմա գլուխ են կոտրում, ստրատեգիա-բան են մշակում, ինձ էլ ասել են՝ մի երկու օր սպասիր: Այնպես որ՝ մի երկու օր էլ սպասիր»:
Ընդհանրապես ՀՀ առաջին նախագահը «նիհիլիզմ» որակեց այն տեսակետը, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն կարգավորել իր հարցերը, անգամ ընտրել նախագահ: Նրա կարծիքով, այդպես արտահայտվողները պարզապես արհամարհում են մեր ժողովրդին. «Երբեւէ որեւէ մեկին չի հաջողվել ստեղծել ուժ եւ նախագահ նշանակել: Դրանք անլուրջ, քաղաքականությունից ոչինչ չհասկացող մարդկանց դատողություններ են»:
Լեւոն Տեր-Պետրոսյանն իբրեւ օրինակներ բերեց Ուկրաինայի, Վրաստանի իրադարձությունները, երբ նրանց առաջնորդները տեղում դարձան գործոն, ապա միայն արտաքին աջակցությունն ինչ որ չափով նպաստեց գործընթացներին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ