Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀՇ համագումարում հնչեցվեց հարցը, թե ՀԱԿ-ը ինչ ձեւաչափով է մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը

Դեկտեմբեր 22,2012 11:27

Հայոց համազգային կուսակցության համագումարում ողջույնի իր խոսքում ՍՀԴԿ ատենապետ, ՀՀ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ սա հերթական համագումարը չէ եւ անգամ ՀՀՇ համագումարը չէ, ներկա են բազմաթիվ կուսակցություններրի ներկայացուցիչներ, ովքեր ակնկալում են լսել, թե ՀԱԿ-ը ինչ ձեւաչափով է մասնակցելու 2013-ի փետվարի ՀՀ նախագահի ընտրությանը: Տեսնելով ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմանքը, տիկին Սարգսյանն ասաց` այո, այո ՀԱԿ-ը:

Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ 2007-ին Տեր-Պետրոսյանը կարողացավ միավորել տարբեր քաղաքական հայացնքներ եւ աշխարհաքաղաքական նախասիրություններ ունեցող ուժերին եւ դահիլիճը սկսեց ոտքի վրա վանկարկել «Լեւոն, Լեւոն», «Լեւոն իմաստուն»:
Տիկին Սարգսյանը շարունակեց, թե 2008-ին իրենց հաջողվել է հաղթանակ տանել ռեժիմի դեմ, սակայն հերթական անգամ հաղթանակը չի գրանցվել; «ՀԱԿ-ի խնդիրները մնում են նույնը, ՀԱԿ-ը պատասխանատվություն է կրում երկրի ու ժողովրդի առաջ: Այն որ իշխանությունն է մեղավոր առկա խնդիրներում, ՀԱԿ-ին չի ազատում պատասխանատվությունից», ասաց տիկին Սարգսյանը:

Բանախոսի կարծիքով, ՀԱԿ-ն ունի բազմաթիվ արժանի թեկնածուներ, սակայն միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է ունակ համախմբելու եւ համախմբելու քաղաքական դաշտը: Այս հայտարարությունը նույնպես «Լեւոն, Լեւոն» վարկարկումների արժանացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31