Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ ՀՀՇ-ն կանի իշխանափոխություն

Դեկտեմբեր 22,2012 11:17

ՀՀՇ համագումարում ելույթ ունենալով ՀԱԿ-ի ոչ կուսակցական թեւի անունից՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ ՀՀՇ-ն իր գոյության եւ գործունեության երկու հանգրվաններում կարողացել է ժողովրդին առաջնորդել՝ ձեռքբերելով անկախություն, որն այսօր վտանգված է, հաստատելով շուկայական տնտեսությունը, որն իշխանությունը ջուրն է գցել, տնտեսությունը կենտրոնացնելով հիսուն ընտանիքների ձեռքում եւ ԼՂՀ պատերազմի ձեռքբերումը, որն այսօր նույնպես վտանգված է:

«Այս իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար, եթե պետք է՝ կարող են տասը մարդ սպանել, 150 քաղբանտարկյալներ տարիներով պահել բանտերում, եթե պետք է՝ գաղտնալսում անել, դա էլ կանեն: Սա դաժան, ցինիկ ախոյան է, և մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում գնում է Թուրքմենստան դառնալու մի գործընթաց: Սյսօր Սերժ Սարգսյանի գլխավորւթյամբ իշխանությունը զբաղված է դրանով»,- ասաց ՀԱԿ համակարգողը:

Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ ՀՀՇ-ն այս երրորդ հանգրվանում էլ կկարողանա քաղաքական ուժերի եւ հանրության հետ կազմել այն թիմը, որը Հայաստանում կանի իշխանափոխություն եւ կհաստատի ժողովրդավարություն:

Զուրաբյանի ելույթից հետո դահլիճում վանկարկեցին ՀԱԿ-ի «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» կարգախոսը:

Արամ Մանուկյանը հրապարակեց, որ ավանդաբար ՀՀՇ-ի երրորդ մանդատը տրվում է վարչության պատվավոր նախագահ Վանո Սիրադեղյանին, որը թեեւ «ֆիզիկապես այստեղ չէ, բայց մշտապես ՀՀՇ-ի հետ է»: Երկրորդ մանդատը. ըստ Արամ Մանուկյանի, տրվում է ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանին, առաջին մանդատը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31