Մարդկանց հետիոտն երթևեկության հատվածն էլի նույն մայրուղին է, որտեղ ընդհանրապես մայթ ասածը չկա:
Ճանապարհից դուրս գալուն և ավտոպատահարներից խուսափելուն խանգարում են ջրահեռացման առուներն ու ցանկապատերը: Ջրահեռացման կիսախողովակներն էլ հաճախ խցանվում են՝ վտանգավոր ճանապարհահատվածով անցնող մարդկանց համար լրացուցիչ դժվարություն առաջացնելով:
Աշակերտներն էլ նույն ճանապարհով են գնում դպրոց, որը բավականին ռիսկային է…
Մայթի բացակայությանը զուգահեռ, ճամփեզրին կա նաև մի ջրահեռացման անցուղի, որը ծածկ չունի և բազմաթիվ ավտովթարների պատճառ է դարձել:
Մայրուղուն հարող տնամերձ հողամասեր ունեցող բնակիչներն էլ զավթել են ճանապարհամերձ հանրային նշանակության տարածքը՝ «կալանելով» ջրագծերն ու հեռագրասյուները…
Անվտանգ երթևեկությունն ապահովելու համար ծնողներն ակնկալում են կառավարությունից, որ ճանապարհի այդ հատվածներում մայթ կկառուցվի՝ դպրոց հաճախող երեխաների ճանապարհն անվտանգ դարձնելու համար:
«Մարտունի Ինֆոտուն»