Այսօր տեղի կունենա Ռամկավար ազատական կուսակցության վարչության ընդլայնված նիստը, օրակարգում ունենալով մեկ հարց` առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշումը: Այս կապակցությամբ արդեն ՌԱԿ վարչության դիվանը մի շարք նիստեր է գումարել, քննարկումներ են եղել: Վարչության անդամները մայրաքաղաքում եւ մարզերում իրենց կուսակիցների մոտեցումները եւ տեսակետները պարզելուց հետո ի վերջո այսօր որոշում կընդունեն, որը հետո կտարածվի: Բոլոր դեպքերում ՌԱԿ-իՙ սեփական թեկնածուով հանդես չգալը արդեն իսկ հայտնի է, քանի որ այդ դեպքում համագումարն էր որոշելու թեկնածուին: Իսկ վարչության ընդլայնված նիստով սովորաբար որեւէ առաջադրվելիք թեկնածուի պաշտպանելու եւ սատարելու հարց է վճռվում:
«Ազգ»