Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստը ՝ Մատաղիսի գործի մասին. «Ասել, որ Ջհանգիրյանն է մեղավոր, արդեն մատնացույց է անում, որ ինչ-որ խնդիր կա»

Դեկտեմբեր 21,2012 22:45

«Ֆեյսբուքում ես չեմ գրել, որ Գագիկ Ջհանգիրյանը մեղավոր չի: Ես ծանոթ չեմ գործի մանրամասներին: Առհասարակ ես միայն ասում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանին մեղավոր անվանելուց առաջ պետք է նաեւ վկայակոչել այն մարդկանց անունները, որոնք այդ գործելաոճը, եթե դա հանցավոր է, շարունակել են: Այդ ամբողջ խմբից առանձնացնել Գագիկ Ջհանգիրյանին ու ասել, որ Գագիկ Ջհանգիրյանն է մեղավոր, դա արդեն մատնացույց է անում, որ ինչ-որ խնդիր կա ու կոնկրետ կենտրոնացրել են Մատաղիսի գործը Գագիկ Ջհանգիրյանի վրա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը:

Նրա խոսքերով՝ «Այն մարդիկ, ովքեր Մատաղիսի գործը կապում են միայն Գագիկ Ջհանգիրյանի անվան հետ, ուղղակի արհեստական փորձում են դա անել. «Ես քրգործի մանրամասներին ծանոթ չեմ, բայց ինձ, համենայնդեպս, բացի դատական վճռից, որը ես չեմ կարող միանշանակ ընդունել՝ հաշվի առնելով այսօրվա դատական համակարգը, որեւէ բան չի համոզում, որ այդ տղաները անմեղ են: Կամ՝ հակառակը, ինձ որեւէ բան չի համոզում նաեւ, որ այդ տղաները մարդասպան են»:

Հիշեցնենք, որ վերջերս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման վճիռ կայացրեց Մատաղիսի գործով մեղադրյալ ճանաչված եւ ազատազրկման դատապարտված Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի եւ Մուսա Սերոբյանի նկատմամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Անի Գեւորգյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31