«Մեկնաբանելու բան չկա. Ցանկացած դեպքում անընդունելի երեւույթ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպի հետ կապված:
Վահագն Խաչատրյանը ափսոսանք հայտնեց լրագրողների համար, որ ստիպված են աշխատել այսօրվա նման պառլամենտում. «Ես ցավում եմ, որ լրագրողների նկատմամբ այդպես բռնի ուժ է կիրառվում: Նույնիսկ իրենց մեկնաբանողներից մեկն էլ ասեց՝ ի՞նչ է եղել, որ, հլը նայեք 5-10 տարի առաջ ինչ էր լինում: Ընդհանրապես այդ համեմատությունն էլ տեղին չէ: Ի՞նչ է նշանակում 5-10 տարի առաջ ինչ է եղել կամ որ ավելի վատ է եղել: Այսօր ինչ է կատարվում՝ անընդունելի է: Դա այսօրվա մեր իրականությունն է: Այն, ինչ կատարվել է Մհերի հետ ես շատ ցավում եմ, բայց բոլորիս հետ կարող է կատարվել ցանկացած րոպե՝ դա կլինի Ազգային ժողովում, որտեղ ապահովված չենք, առավել եւս՝ փողոցներում»:
Վահագն Խաչատրյանը լրագրողների ստորագրահավաքին միանալու հետ կապված ասաց, որ հոգով միացած է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև