Սոցցանցերում բուռն քննադատության տեղիք են տվել Երեւանի ամանորյա ձեւավորման շրջանակներում տարբեր համայնքներում տեղադրված լուսադիոդային դեկորացիաները՝ ծառեր, պեգասներ, որոնց համար քաղաքապետարանը ծախսել էր 20 մլն դրամ:
Այսօր Aravot.am-ը զրուցեց նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ: Նրա խոսքերով՝ «Ես սկզբունք ունեմ, չեմ ուզում գործընկերներից խոսեմ՝ գործող քաղաքապետին ու մնացածներին գնահատական տալ: Ես մի անգամ ուղղակի թույլ տվեցի նախկին քաղաքապետին մի հարցի հետ կապված քննադատական խոսք ասել: Հիմա խոսքս ուղղված է ոչ թե ճոխությանը, այլ որպես Երեւանի քաղաքացի եմ ուզում խոսել այս տգեղության, այլանդակության, անճաշակության մասին, որ կա:
Հարցը նրանում չէ՝ դա ճոխ է, թե՞ ճոխ չէ: կարող էր շատ ավելի ճոխ լիներ՝ ճաշակի խնդիր է: Եվ կարելի էր ավելի համեստ ծախսերով ավելի հետաքրքիր բաներ անել: Բայց այսօրվա վիճակը, հավատացեք ինձ, ճաշակի բացակայություն է: Շատ շատերին դուր չի գալիս, որովհետեւ այդպիսի դեկորացիաներ անում են այն տեղերում, որտեղ դրա պակասը կա: Հիմա Երեւանում ճիշտ է, կանաչի պակաս կա, բայց այն տեղերում, որտեղ դրել են՝ այդտեղ կանաչի պակաս չկա: Ինչի՞ էր պետք արհեստական ծառեր բերել: Դա 90-ականների սկիզբն էր, երբ որ մոդա էր, արաբական աշխարհից հայերը բերում էին, բայց հետո դուրս եկավ մոդայից: Մեր տներում էլ այդպիսի բաներ կային: Նույնիսկ ռեստորաններից հիմա այդ դեկորացիաները հանեցին ու եթե ծաղիկ են դնում՝ բնական են դնում: Դրա անհրաժեշտությունը ընդհանրապես չկար:
Եվ ավելորդ ծախսերի, ճոխության մասին էլ չի խոսքը: Պարզապես կարող եմ ասել, որ այն մարդը, որը զբաղվում է այդ հարցով, պատասխանատու է դրա համար, իր տեղում չի: Երեւանի նկարիչ է, դիզայներ է: Եկեք դա քաղաքապետի ծախսերի հետ չկապենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ