Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ խոսնակ. «Թուրքիան առիթը չի բաց թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում»

Դեկտեմբեր 21,2012 19:32

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Արմենպրես գործակալության հարցին

Հարց. Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է փոխվեն նրանց կողմնակալության պատճառով։  Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

 Պատասխան. Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի  քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը և համանախագահների ձևաչափից ձերբազատվելուն։

Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը։

Անկողմնակալությունը ուղիղ համամետական չէ աշխարհագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։

Թուրքիան առիթը չի բաց թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31