Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզան Մարգարյանը Սիրուշոյի երգի մասին .«ՊռեԳոմեշն» օգնել է շատերին ճանաչել Կոմիտասի «Լոռվա գութաներգը»

Դեկտեմբեր 21,2012 19:18

Արդեն տասն օրից ավել է, ինչ երգչուհի Սիրուշոն ներկայացրել է իր «ՊռեԳոմեշ» երգը, այն բազմաթիվ կարծիքների ու ֆեյսբուքյան գրառումների տեղիք տվեց և շարունակվում է քննարկման ենթարկվել մինչ այսօր: Իսկ թե ի՞նչ է կարծում այս ամենի մասին երգչուհու մայրը՝ երգչուհի Սյուզան Մարգարյանը, պարզել է «Առավոտ երիտասարդականը»:

«Կան մարդիկ, որոնց դուր չի եկել երգը, բայց հարյուր հազարավոր մարդիկ էլ կան, որոնց կարծիքը դրական է, ինքս բազմաթիվ լավ կարծիքներ եմ լսել իմ կոլեգաներից, – ասում է Սյուզան Մարգարյանը, – Սիրուշոն շատ պարզ մեկնաբանել է այս ամենը, նա ասել է, որ երգն իր ոգեշնչման աղբյուրն է, իսկ եթե մարդը ոգեշնչվում է Կոմիտասից՝ դա միայն ողջունելի է»: Բացասական կարծիքներ «ՊռեԳոմեշ»-ի մասին երգչուհուն անձամբ չեն ասել, բայց ինչպես ինքն է ասում՝ սպասելի էր այս ամենը: Խոսելով Կոմիտասի երգերից ոգեշնչվելու մասին, երգչուհին ասաց. «Կոմիտասը իմ մեջ է, քո մեջ է, բոլորիս մեջ է, և եթե այն ոգեշնչման ուժ ունի իր մեջ անպայման պետք է դա արտահայտել, դրանով մենք մեծարում ենք վարպետին»: Նախքան երգը ստեղծվելը Սիրուշոն իր ոգեշնչման մասին ասել է նաև իր մայրիկին, ով մեծ ուրախությամբ է ընդունել դա, քանի որ այն աշխատանքը, որը նա էր պատրաստվում անել, ըստ Սյուզան Մարգարյանի, միայն ողջունելի էր: Երգչուհու համոզմամբ` «ՊռեԳոմեշ»-ն օգնել է նաև շատերին ճանաչել Կոմիտասի «Լոռվա Գութաներգ» ստեղծագործությունը, երգչուհին փաստեց դա՝ ասելով, որ երգը՝ Սիրուշոյի կողմից տեղադրվելուց հետո, կարճ ժամանակում 30.000-ից ավելի լսում է ունեցել:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31