Այսօր Aravot.am-ը Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանին հարցրեց` մի՞թե իրականում այդքան դժբախտ ենք, ինչպես որ արձանագրում է «Գելլափ» հետազոտական կենտրոնը` Հայաստանը համարելով աշխարհի 2-րդ դժբախտ երկիրը: «Ես էլ եմ համարում, որ դժբախտ երկիր ենք, իսկ թե ինչո՞ւ` շատ խորը և երկար հարց է, դժբախտ ենք, որովհետև ունենք այն, ինչը որ ունենք, ունենք մարդ, որը աշխատում է որպես նախագահ, բայց ինքը ընտրված չէ, ունենք մետաստազներ, այսինք քաղաքապետեր, պատգամավորներ, մարզպետներ, որոնք որ կապ չունեն ժողովրդի հետ. իշխանության վերարտադրության համար են աշխատում, ունենք բարոյալքված ժողովուրդ, որը որ թողնում –գնում է Հայաստանից: Բոլոր ցուցանիշներով դժբախտ երկիր ենք, կարծում եմ, որ մենք արժանի ենք Սերժ Սարգսյանին: Ունենք էն, ինչին արժանի ենք»,-կարծիք հայտնեց ԳԱԼԱ-ի սեփականատերը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ