Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի վերջը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2012 18:40

Աշխարհի վերջի մասին խոսակցությունները դեռ չեն դադարում: Մայանների օրացույցի համաձայն այսօր է կործանվում աշխարհը: Մի մասը հավատում է, մի մասը` ոչ: Կան նաև այնպիսիները, ովքեր արդեն նախապատրաստվել են օրվան: 19-ամյա Լիանան հրաժշետ է տվել իր ընկերներին: «Չգիտեմ, չեմ ուզում հավատալ, ես դեռ այնքան անելիքներ ունեմ: Բայց ապահովության համար, ծնողներիս ու իմ սիրելի ընկերներին խոստովանել եմ, այն ինչ մտածում եմ իրենց մասին, ինչ երբևէ կուզենայի ասել: Հիմա էլ ասում եմ` ես ձեզ շատ եմ սիրում»,-անկեղծանում է նա: Կան նաև մարդիկ, ովքեր քննադատաբար են մոտենում աշխարհի վերջի մասին լուրերին՝ դրանք համարելով անհեթեթություններ, մինչդեռ ուրիշները աղոթում են Աստծուն ու խնդրում ներել իրենց մեղքերը:

Աշխարհի վերջին «պատրատվել են» նաև Երևանի պետական համալսարանի ուսանողները: Ալբերտ Շարուրյանն ու Գարիկ Թադևոսյանը, ովքեր սովորում են Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում, պատրաստել են հումորային տեսանյութ, որում, ըստ նրանց պատկերացման, կործանվում է աշխարհը: «Սա պարզապես սիրողական տեսանյութ ա, որը նկարահանվել է մեկ օրում Երևանի պետական համալսարանի շրջակայքում: Նկարահանումներն արվել են կիրակի օրն առավոտյան»,-ասում է Գարիկը, ով ի դեպ, տեսանյութի հերոսն է: Իսկ օպերատորն ու մոնտաժողը Ալբերտն է, սակայն մտահղացումը պատկանում է երկուսին: Տեսանյութը տեղադրվել է youtube.com-ում և արժանացել շատերի համակրանքին: Հեղինակները, սակայն, չեն հավատում աշխարհի վերջին: Դիտեք տեսանյութը և դատեք ինքներդ:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31