Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀԿ ղեկավարությունը որոշեց, որ ես այդ պաշտոնում ավելի օգտակար կարող եմ լինել»

Դեկտեմբեր 21,2012 18:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա որոշմամբ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի պետի տեղակալի պաշտոնում:

Առայժմ Վ. Գասպարյանը իր նոր աշխատանքը կհամատեղի ուսխորհրդի նախագահի աշխատանքի հետ, մինչեւ ուսխորհրդի նոր նախագահի ընտրությունները: «Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ եւ նախագահն էլ իր վերջին ելույթներում նշում է, որ տեղ պետք է տանք երիտասարդներին, քանի որ կար համապատասխան թափուր պաշտոն, ղեկավարությունը որոշեց, որ ես այդ պաշտոնում ավելի օգտակար կարող եմ լինել հանրապետությանը»,- ասաց Վ. Գասպարյանը:

Հիշեցնենք, որ որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նաեւ Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31