Ֆրանսահայ երգահան Միշել Լեգրանը համերգ է տվել Դոնի Ռոստովում: Դահլիճը լեփ-լեցուն էր, ինչպես և սպասվում էր: Մաեստրոյի համերգի տոմսերը վաճառվել էին միջոցառումից մեկ ամիս առաջ: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Գրում է «Ռոստով Օֆիցիալնիյ» պարբերականը:
Համերգից հետո հայ համայնքի ճաշկերույթի հրավերը, որը կազմակերպվել էր նրա պատվին, քաղաքավարիորեն մերժել է Լեգրանը: Պարբերականի հետ զրույցում նա խոստովանել է մերժման դրդապատճառը:
«Աշխարհի որ մասում էլ համերգ եմ տալիս, ամեն տեղ հայեր կան, որոնք իմ պատվին կազմակերպած ճաշի են հրավիրում ինձ: Երբ ես երիտասարդ էի, հաճույքով էի ընդունում հրավերները: Բայց տարիների ընթացքում, համերգներից հետո սկսեցի ավելի ու ավելի հոգնել ու ստիպված եմ հրաժարվել հրավերքից: Չէ՞ որ ես արդեն 80 տարեկան եմ»:
Լեգրանը նշել է, որ մյուս տարի պատրաստվում է համերգ տալ Հայաստանում. «Չի բացառվում, որ համերգն անցնի «Մոսկվայի վիրտուոզների» հետ համատեղ: Հզոր համերգի պահանջ ունեմ: Ի վերջո, հաճախ չէ, որ լինում եմ պատմական հայրենիքումս»:
Կարդացեք նաև
Լեգրանն ասել է, որ իր հետ ուզում է Հայաստան բերել իր նոր ստեղծագործությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
«Իմ ունկնդրի համար այն անսովոր կլինի: Անունը դեռ չեմ որոշել, բայց չեմ բացառում «Ռեքվիեմ Հայաստանին» անունը: Այն, ինչ տեղի է ունեցել 1975թ. Օսմանյան կայսրությունում, սարսափելի է: Անցած դարի սկզբում հայերի մի մասը օսմաններից տուժել է օսմանների պատճառով, մյուս մասն ընկավ կոմունիստական ռեժիմի տակ ու ենթարկվեց կովկասականացմանը: Հայերի ողբերգությունը համադրելի է հրեա ժողովրդի ողբերգության հետ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ