Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք ուղեվարձը բարձրացնելու խնդիր չունենք». Վիկտոր Ռեբեց

Դեկտեմբեր 21,2012 17:10

2008-2012 թվականներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից կատարված ֆինանսական ներդրումների ծավալը կազմել է շուրջ 90 մլրդ դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

«Այս տարի մենք հաջողությամբ ավարտեցինք դեռեւս 1898 թվականին կառուցված Զամանլուի երկաթուղային կամրջի վերակառուցումը, որի բացումը տեղի ունեցավ այս տարվա ապրիլին, եւ որի բացմանը

ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը` ընդգծելով, որ Զամանլուի կամրջի վերակառուցման հետ մեկտեղ, եւս երկու երկաթուղային կամուրջներ են վերակառուցվել:

Ըստ Վիկտոր Ռեբեցի` չորս տարվա ընթացքում ՀԿԵ-ի կողմից կատարված բեռնափոխադրումների ծավալը աճել է 18.4%-ով: Սակայն ընթացիկ տարում բեռնափոխադրումների ծավալը ավելի ցածր է եղել, քան անցած տարում:

«Երեք տարիների ընթացքում մեր ընկերության կողմից բեռնափոխադրումների սակագինը չի փոփոխվել: Անցնող տարում ուղեւորափոխադրումների ծավալի աճ եւս գրանցվել է: Ընթացիկ տարում կատարվել են որոշակի վերակառուցման աշխատանքներ, եւ արդյունքում որոշ հատվածներում հաջողվել է բարձրացնել գնացքների շարժման արագությունը` հասցնելով այն մինչեւ 100 կմ/ժ-ի»,-ասաց պարոն Ռեբեցը` հավելելով, որ վագոնների վերանորոգման շնորհիվ, նաեւ աճել է միջազգային ուղեւորափոխադրումների ծավալը:

Ասուլիսի ընթացքում Վիկտոր Ռեբեցը նաեւ անդրադարձավ Վանաձոր-Ֆիոլետովո 37.8 կմ երկարությամբ երկութաղային ճյուղի կառուցմանը` ասելով, որ դրա կառուցման համար կարող է պահանջվել 200-250 մլն դոլար:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31