Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Աղամալյան. «Կալինինգրադում օլիմպիական խաղերին մասնակցած 18 բռնցքամարտիկներից միայն մեկին հաջողվեց հասնել եզրափակիչ»

Դեկտեմբեր 21,2012 16:47

Կալինինգրադում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունից վերդարձած Հայաստանի հավաքականի մարզիչներն ու բռնցքամարտիկները «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսօր հանդիպեցին լրագրողներին: Aravot.am-ի խնդրանքով հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, գնահատելով մրցանակային տեղ չզբաղեցրած մեր բռնցքամարտիկների մրցելույթները, ասաց. «Մասնակցությունից ընդհանուր առմամբ գոհ եմ: Բայց, օրինակ, Արմեն Սիմոնյանից, Հովհաննես Բաչկովից, Հրայր Մաթեւոսյանից ավելին էի սպասում: Չէի ասի, թե նրանք վատ մասնակցեցին: Բայց կարող էին ավելի լավ հանդես գալ: Ցավոք, Արթուր Քիրաջյանը բրոնզե մեդալ չնվաճեց: Մեկնարկային մենամարտում գերազանց ոճով հունգարացուն հաղթելուց հետո, Արթուրը երկրորդում հանդիպեց Լոնդոնի օլիմպիական խաղերի մրցանակակրի հետ եւ զիջեց հավասար պայքարում: Բայց, միեւնույն է, նրանից գոհ եմ: Ի դեպ, Կալինինգրադում ռինգ մտան օլիմպիական խաղերի 18 մասնակիցներ, որոնցից միայն մեկը մտավ եզրափակիչ, բայց մեդալ չնվաճեց: Առաջնությունը թեեւ կոչվում էր երիտասարդական, սակայն ոչնչով չէր զիջում Եվրոպայի մեծահասակների պայքարին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31