Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը մենակ գնաց ՀՔԾ` պարզաբանումներ տալու

Դեկտեմբեր 21,2012 16:43

«Թալեա’թ, ամո’թ, հեռացի’ր, Թալեաթի զինակի’ց, դավաճան, մարդասպան, հանցագո’րծ, չարոխավո’ր, տրեխներով եկար, Հայաստանը կտակ տարար»,- այս եւ նման վանկարկումներով այսօր գլխավոր դատախազության մոտ ընթացավ կոնգրեսականների հերթական բողոքի ակցիան` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների:

Բողոքի ակցիային մասնակցում էր նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, որին հրավիրեցին դատախազություն` հայտնի ձայնագրության հետ կապված պարզաբանումներ տալու: Վարդան Օսկանյանը նույնպես հրավիրվել է, սակայն Լեւոն Զուրաբյանը Հատուկ քննչական ծառայություն մտավ մենակ:

Այդ ընթացքում կոնգրեսականները բղավում էին, որ «Սաշիկ Սարգսյանը պազիկի շոֆեր էր, բայց Գլենդելում Հայաստան է կառուցում: Տղեն «Բելաջիոյի» մոտ Գռզոյենց վրա է կրակում»:

Ակցիային մասնակցում էր նաեւ ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նա վստահեցրեց, որ ակցիաները շատ կարեւոր են եւ ծառայում են իրենց նպատակին. «Դրանք կարեւոր են առավել եւս մեր գործընկերոջ համար, ով այսօր գտնվում է անազատության մեջ: Մեզ ոչ եղանակային պայմանները պիտի խանգարեն, ոչ քաղաքական միջավայրը, ոչ ընդհանրապես երկրում տիրող իրավիճակը` այդ միջոցառումներն անցկացնելու: Միանշանակ ինչ-որ ձեւով ի վերջո օգտակար է լինելու: Ինչքան առաջ է գնում, այնքան իշխանության ներկայացուցիչներն էլ են հավատում, որ իրենք էլ ապահովագրված չեն: Ցանկացած պահի դա կարող է իրենց հետ էլ լինի` անմեղ տեղը իրենց մեղադրեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31