Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ նիստը բոյկոտելու համար էթիկայի հանձնաժողովին պատասխան պիտի տա Հովիկ Աբրահամյանը

Դեկտեմբեր 21,2012 16:19

ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննություն է ընթանում Արմեն Ռուստամյանի դիմումի հիման վրա: Այսօր հանձնաժողովը որոշել է այդ առնչությամբ հարցում ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը նիստից հետո նշեց, որ էթիկայի հանձնաժողովն իրավասու է ցանկացած պետական մարմնից ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկություններ, ուստի այդ գործի քննության շրջանակներում դիմել են Հովիկ Աբրահամյանին, որը պարտավոր է 10-օրյա ժամկետում պատասխանել:

Հարցին` քանի որ ԱԺ նախագահը եւս ընդգրկված է այդ 83 պատգամավորների մեջ, որոնք բոյկոտել են ԱԺ արտահերթ նիստը, ինչքանո՞վ է տեղին, որ հարցն իրեն եք ուղղել` Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք չունենք ԱԺ նախագահի վերաբերյալ դիմում: Մենք ունենք պատգամավորների վերաբերյալ դիմում: Մենք չենք դիմում պատգամավոր անհատի: Դիմում ենք ԱԺ նախագահին, որը օրենքով սահմանված պարտականություններ ունի»:

Քաղաքացի Մ. Խաժակյանի դիմումի քննությունը մերժվել է հանձնաժողովի կողմից: Նիկոլ Փաշինյանի խոսքերով` «Ցավոք, սա այն դեպքն էր, երբ մարդը էթիկայի հանձնաժողովին է դիմում` հանձնաժողովի հետ բացարձակ կապ չունեցող հարցով: Այսօր հանձնաժողովի նիստում արձանագրեցինք, որ դա արդեն մեծ խնդիր է դառնում մեզ համար, որովհետեւ մեր ստացած դիմումների մեծամասնությունն ուղղակի որեւէ առնչություն չունի էթիկայի հանձնաժողովի լիազորությունների հետ: Իմ կարծիքով, կարող է սխալ տպավորություն թողնի, որ էթիկայի հանձնաժողովը դիմումները մերժում է: Բայց ոչ թե մերժում է, այլ այդ դիմումները բոլորովին ուրիշ ոլորտի են վերաբերվում»:

Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Մհեր Սեդրակյանի միջադեպի հետ կապված մեկնաբանություններից: Միայն նշեց, որ դեռ ինքը դիմում չի ստացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31