Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. «Այո, նման քննարկում եղել է»

Դեկտեմբեր 21,2012 16:17

Երեկ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ վերջին շրջանում տեղի են ունեցել ՀԱԿ-ից հեռացած լիբերալ ուժերի հավաքներ, որոնց ընթացքում խոսակցություններ են գնացել առաջիկա նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի թեկնածության առաջադրման մասին:

Այսօր մեզ հետ զրույցում Սուրենյանցը հաստատեց, որ նման քննարկումներ եղել են. «Ոչ թե կուսակցությունների, այլ ավելի շատ անհատների մակարդակով քննարկվել է նման հարց: Բայց առաջադրվել-չառաջադրվելու խնդիրն ինքնանպատակ չէ: Միայն մի պարագայում արժե առաջադրվել, եթե, օրինակ, ես զգամ, որ այդ առաջադրումը կարող է նպաստել ազատական ուժերի կոնսոլիդացմանը կամ ազատական գաղափարների շրջանառությանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ»:

Սուրենյանցի կարծիքով, որեւէ մեկի առաջադրումն անիմաստ է, եթե վերոնշյալ երկու պայմաններից ոչ մեկը նպատակ չեն:

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը՝ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ, Սուրենյանցը շատ լավ է վերաբերվում. «Ազատական ուժերի վառ ներկայացուցիչներից մեկը Հրանտ Բագրատյանն է: Ցավոք, չեմ կանխատեսում, որ ՀԱԿ-ը ամբողջովին կաջակցի պարոն Բագրատյանին: Առայժմ, ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ ձեւաչափով է առաջադրվում. որպես «Ազատության» նախագա՞հ, ՀԱԿ-ի ներկայացուցի՞չ, թե՞ որպես անհատ, ով կարող է ավելի լայն կոնսոլիդացիա ապահովել իր առաջադրման շուրջ: Ամեն դեպքում, պարոն Բագրատյանը Հայաստանի ամենաազատական գործիչներից մեկն է եւ ես միայն ուրախ եմ նման գործչի առաջադրման համար»:

Հրանտ Բագրատյանը, ով այսօր ներկա էր «Հանրապետություն» կուսակցության համագումարին, իր հնարավոր առաջադրման շուրջ որեւէ հարցի չցանկացավ պատասխանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31